Հետևեք մեզ։

ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նոր դեկան ունի

13:29, 17 հունիս 2023
ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նոր դեկան ունի

Այսօր ԵՊՀ Գիտական խորհրդի կողմից ընտրվել եմ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան: Այդ մասին ֆեյսբուքում գրել է Կառլեն Խաչատրյանը.

«Սիրելի ընկերներ,

Այսօր ԵՊՀ Գիտական խորհրդի կողմից ընտրվել եմ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան:

Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս վստահության համար:

Առջևում նոր գաղափարներ ու ծրագրեր են` ի նպաստ Մայր բուհի և ի շահ մեր ուսանողների»,- նշել է նա։ 

Հիշեցնենք, որ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախկին դեկանը մայիսի 25-ին կալանավորվել է: