Հետևեք մեզ։

ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջում զինանշանի լուսանկարը դրվել էր որպես ետնանկար․ մեկ ժամ անց այդ լուսանկարը փոխվեց

16:50, 20 հունիս 2023
ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջում զինանշանի լուսանկարը դրվել էր որպես ետնանկար․ մեկ ժամ անց այդ լուսանկարը փոխվեց

Վերջերս Փաշինյանն Ազգային ժողովում խոսեց ՀՀ պետական խորհրդանիշների մասին, և նշեց, որ մտածում է այն մասին, թե ի՞նչ կապ ունի ՀՀ զինանշանը  անկախ Հայաստանի հետ։

Երեկ՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում երկրպագուները յուրօրինակ ակցիա էին իրականացրել՝ Հայաստան-Լատվիա հանդիպմանը պարզելով զինանշանի պաստառը։

Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սոցիալական ցանցերում լայն տարածում գտած լուսանկարը ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջի  ետնանկար էր տեղադրել, սակայն կարճ ժամանակ անց Ֆեդեիացիայի էջում այդ լուսանկարը փոխվեց։