Հետևեք մեզ։

Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ. (թարմացվում է)

22:05, 13 ապրիլ 2024
Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ. (թարմացվում է)

 

06։00-Իրանը կպատասխանի կրկնապատկվող ուժով, եթե Իսրայելը որևէ գործողություն ձեռնարկի իրանական հողում:

Այս մասին Իրանի պետական ​​Press հեռուստաալիքին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից մեկը։

 

03։44-Իսրայելը պատրաստվում է իրանական հարձակումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու հարցում ուղարկել, RIA Novosti-ին հայտնել է կազմակերպությունում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։

02։55- Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը «X» սոցիալական ցանցում կոչ է արել ամեն ինչ անել՝ իսրայելական օբյեկտների վրա Իրանի հարձակման հետևանքով Մերձավոր Արևելքում սրացումից խուսափելու համար։

02։47- «Իրանի ռազմական գործողությունն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերում է օրինական ինքնապաշտպանությանը, և դա պատասխան էր Դամասկոսում մեր դիվանագիտական ​​օբյեկտների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի: Եթե Իսրայելի ռեժիմը ևս մեկ սխալ թույլ տա, Իրանի և Իսրայելի հանցավոր վարչակարգի միջև այս հակամարտությունը շատ ավելի կոշտ կլինի, Միացյալ Նահանգները պետք է մնա լուսանցքում», - ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչության կողմից «X» սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

02։30- Իսրայելական բանակը Դիմոնայի բնակիչներին, որտեղ գտնվում է միջուկային ռեակտորը, խորհուրդ է տվել մնալ ապաստարանների մոտ։

 

02։22- Ֆրանսիան դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։
«Ֆրանսիան ամենախիստ կերպով դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա», - գրել է նա X-ում։

02։09- «Հըզբոլլահ»-ը հրթիռային հարվածներ են հասցրել Գոլանի բարձունքներում իսրայելական ռազմական դիրքերին։

01։55- «Աերոֆլոտը թռիչքներ չի իրականացնում Իրաքի, Հորդանանի և Իսրայելի օդային տարածքով»․ այս մասին ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ։

 

Մերձավոր Արևելքի երկինքը ըստ Flightradar-ի

 

01։37- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ռազմական գործողությունների վերաբերյալ անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում Թել Ավիվում գտնվող պաշտպանության նախարարության կենտրոնակայանում, հայտնել են նրա գրասենյակից։

 

01։29- Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ինքնաթիռները պարեկություն են իրականացնում Իրաքի և Հորդանանի օդային տարածքում՝ Իրանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակված մարտական ​​անօդաչու սարքերը ոչնչացնելու համար։ Այս մասին հայտնում է Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը։

 

01։09- ԱՄՆ-ը հաստատում է Իսրայելի վրա Իրանի հարձակման սկիզբը և ակնկալում է, որ այն կարող է շարունակվել մի քանի ժամ, ասել է Սպիտակ տան  ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ադրիեն Ուոթսոնը։

 

00։10- Իսրայելը տարիներ շարունակ նախապատրաստվել է Իրանի կողմից հնարավոր հարձակմանը և այժմ պատրաստ է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունների, շաբաթ երեկոյան ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

 

00։05- Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, շաբաթ օրը հաղորդել է Jerusalem Post-ը:
«Իրանից տասնյակ անօդաչու թռչող սարքեր են թռչում դեպի Իսրայել», - հայտնել է թերթը։ Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության ուժերի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ երկիրը զգոնության է դրել օդուժի պաշտպանական և հարձակման համակարգերը։


Սրացում Իրանի և Իսրայելի միջև
Ապրիլի 1-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա իսրայելական ավիահարվածի մասին։ Այս շենքում էր գտնվում նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարիի նստավայրը, սակայն նա չի տուժել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները